1261 դիտում
12:52 17-09-2020
Բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն շենքերից 50-150 մետր հեռավորության վրա․ նախագիծ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- ասաց նախարարը:
Այսպիսով նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայնքի վարչական, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու տեղակայել որևէ կրթական և պատմամշակութային հաստատությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։
Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ջանջուղազյանը նշեց նաև, որ գազալցակայաններից հանվել են խաղային ապարատները:
Նմանատիպ նյութեր
2495 դիտում
22:46 16-09-2020
ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից որոշակի հեռավորության վրա
Այս բաժնից
280 դիտում
19:58 23-04-2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը
574 դիտում
19:50 23-04-2024
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
313 դիտում
19:38 23-04-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին