211652_close_icon
views-count866 դիտում article-date 12:17 17-09-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկը Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել: Մինչև այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր