211652_close_icon
views-count55768 դիտում article-date 11:51 17-09-2020

Ավտովթար Լոռու մարզում. ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ալեքսանդր Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հարությունյանը ծառայում է ոստիկանության Բազումի բաժնում որպես օպերլիազոր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր