211652_close_icon
views-count2993 դիտում article-date 19:50 16-09-2020

Ադրբեջանի մտահոգությունը հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/602480.html?fbclid=IwAR0XlBK4Y7oT9zTr2troxFwN0uguIRG8mciYallLHCFeYThlLP8tfEsO6zM]News.am[/url]-ը գրում է. Հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո այսօրվա մեզ համար ցավալի կորուստը, կխնդրեի բոլորին մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշտակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճկն արդեն երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված են այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ: Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր