1627 դիտում
19:46 16-09-2020
Ժոզե Մոուրինյոն՝ Գարեթ Բեյլի հավանական վերադարձի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է այն լուրերը, որ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է անգլիական ակումբ վերադառնալ:
«Բեյլը «Ռեալի» խաղացող է: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ այլ ակումբների խաղացողների մասին: Ֆուտբոլիստների գործակալների հետ շփում պահելն իմ աշխատանքը չէ: Չեմ ուզում մեկնաբանել այդ լուրերը:
Բայց ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ ես հիանում եմ այդ ֆուտբոլիստով: Կարծում եմ՝ Գարեթը գիտի այդ մասին»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Նշենք, որ իսպանական լրատվամիջոցներ հաղորդմամբ, Բեյլը կարող է 20-25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Տոտենհեմ», ընդ որում, մադրիդյան ակումբը պատրաստ է մեկ տարի վճարել նրա աշխատավարձի կեսը, որը «Ռեալում» կազմում է շաբաթական 600 հազար եվրո:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
10:37 17-04-2014
Գարեթ Բեյլի «հրթիռային» գոլը` «Բարսելոնա»-ի դարպասը. տեսանյութ
2347 դիտում
12:49 08-11-2014
Տուգանային հարվածների մաստեր-կլաս՝ Գարեթ Բեյլի կատարմամբ. տեսանյութ
1666 դիտում
16:41 15-10-2015
Ռոնալդուն զայրացել է Գարեթ Բեյլի գործակալի խոսքերի վրա
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ