211652_close_icon
views-count1405 դիտում article-date 23:40 16-09-2020

Մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. նվագախումբը խոստանում է հագեցած տարի

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը։ Նվագախումբը երաժշտասերներին խոստանում է հագեցած երաժշտական տարի՝ համերգներ‚ փառատոներ‚ հատուկ նախագծեր‚ անվանի մենակատարների ելույթներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ աշխարհում և Հայաստանում դեռևս առկա համավարակային իրավիճակի բերումով 2020-2021 համերգաշրջանը գուցե ընթանա ոչ սովորական հունով‚ բայց այդ հունը երաժիշտն ու հանդիսատեսը կբացեն միասին։ «2020 թվականին երաժշտասերների հետ անմիջական շփման բացակայության ու բազմաթիվ այլ խոչընդոտների պայմաններում անգամ մեր նվագախումբը փորձեց երաժշտությունը վերադարձնել բեմ։ Դա մեզ հաջողվեց ու ոգևորեց անել ավելին։ Այս ոգևորությունն ու մեր աշխատանքի վրա անշեղ սևեռումն են մեզ հույս ներշնչում‚ որ նոր համերգաշրջանում ևս կհաջողենք մեր բոլոր մտահղացումներում ու ծրագրերում՝ մեր երևակայության զինանոցի բոլոր միջոցներով բարձրարվեստ երաժշտությունը հասցնելով մեր ունկնդրին»‚- ասում է Սերգեյ Սմբատյանը։ Մեկնարկային երեկոյի ընթացքում հնչեցին երեք հատված Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի բացման համերգը կարող եք դիտել հետևյալ [url=https://www.facebook.com/ArmSymphony/videos/616953389002534]հղմամբ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր