211652_close_icon
views-count9318 դիտում article-date 10:17 16-09-2020

Եթե էլէներգիայի հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն գողություն չկա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դեռ 2016 թ․ տեղեկություն եղավ, որ Հայաստանում ներդրվում է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվառող ավտոմատացված համակարգ: Եվ որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնում է բաշխիչ ցանցերում էլեկրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համար բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն: Նոր հաշվիչ սարքերը հնարավորություն կտան ստեղծել էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման ավտոմատացված համակարգ: Տարիներ անցան, եւ այս մասին նույնիսկ չէի էլ հիշի, եթե որոշ ժամանակ առաջ Ավան վարչական շրջանում մեր հաշվիչ սարքերը չփոխեին: Ի վերջո, ինչի մասին է խոսքը, ինչ են ենթադրում այս նոր սարքերը: Պարզվում է՝ նոր սերնդի սարքերն ավելի ճշգրիտ են աշխատում, իսկ էլէներգիա գողանալ հնարավոր չէ: Իսկ եթե բաժանորդը կասկած կունենա, հաշվիչը ստուգելու պարզ միջոց կա. տանը հոսանքին միացված սարքերը կարող է անջատել եւ նայել՝ եթե հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն գողություն չկա: Իսկ եթե սարքերն անջատված են, բայց կարմիր լույսն այդ պահին թարթում է, ուրեմն հաշվիչին ինչ-որ բան կա միացված: Բայց վստահեցնում են՝ գողության դեպքերը կբացառվեն, որովհետեւ բնակչի կամ տեսուչի ցանկացած միջամտություն արձանագրվում է այս հաշվիչների հատուկ հիշողության սարքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր