8359 դիտում
09:01 16-09-2020
Նույնականացման քարտից հրաժարավող քաղաքացիները պետական տուրք կվճարեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան: Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի:
Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է: Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6809 դիտում
10:57 09-01-2018
ՀՀ-ում նոր թափ ստացած գնաճը մոտ 7 տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները. «Ժամանակ»
637 դիտում
13:22 12-01-2023
ՀՀ-ի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով. անձնագրի կարիք չի լինի
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»