211652_close_icon
views-count38044 դիտում article-date 20:08 15-09-2020

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հերթական արտառոց բացահայտումն են արել. տնօրենը առևանգել էր մեկ այլ տնօրենի ավտոմեքենան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գոռ Խաչատրյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտայում կայանված, իր կողմից շահագործվող Ford Transit մակնիշի ավտոմեքենան փախցրել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները տաք հետքերով նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գեղամ Մելքոնյանին: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նաև ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան փախցրած Գ. Մելքոնյանը աշխատում է «Գեղամ Մելքոնյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ տուժող Գ. Խաչատրյանն աշխատում է «Գոռ Խաչատրյան» ԱՁ տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր