211652_close_icon
views-count1762 դիտում article-date 16:44 15-09-2020

Նոր մրցաշար՝ Արոնյանի մասնակցությամբ

Այսօր մեկնարկեց շախմատի արագ եւ կայծակնային միջազգային առցանց մրցաշարը: Այն կրում է 2020 Saint Louis Rapid & Blitz անվանումը: Հեղինակությունների թվում է Լևոն Արոնյանը: Հայտավորված են նաև աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Նմանատիպ նյութեր