211652_close_icon
views-count1251 դիտում article-date 12:11 15-09-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը` Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության hետևանքով: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել են 4 քաղաքացի: Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 38, ընդհանուր մեկուսացված են 79 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր