211652_close_icon
views-count1695 դիտում article-date 11:11 15-09-2020

Արցախում 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել, հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հացահատիկայինների, հիմնականում ցորենի և գարու բերքահավաքը Արցախում ավարտին է մոտենում: Ու չնայած Քաշաթաղի շրջանի վերին գոտու համայնքներում դեռ հունձը շարունակվում է, և վերջին արդյունքները չեն հանրագումարվել, գյուղոլորտի պատասխանատուներն այնքան էլ ոգևորված չեն ինչպես համախառն բերքի, այնպես էլ հեկտարի բերքատվության ցուցանիշներով: Գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով, ընթացիկ տարվա բերքի տակ, ընդհանուր առմամբ, 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել: Հունձն արդեն իրականացվել է 68 հազար 618 հեկտարի վրա ու հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է շուրջ 13 ցենտներ: Առանձին տարածքներից, հեկտարի հաշվով, մինչև 50 ցենտներ հացահատիկ է հնձվել: Սակայն, տարվա կտրվածքով, այդ ցուցանիշը չի կարող «ելակետային» համարվել հացագործների համար, քանր որ նախորդ տարվա համեմատ նրանք զիջել են դիրքերը և, աշնանացանին ձեռնամուխ լինելուց առաջ՝ անհրաժեշտ հետևություններ պիտի արվեն բացթողումներից, ու առավելագույն ջանքեր գործադրվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր