211652_close_icon
views-count3205 դիտում article-date 10:31 15-09-2020

Փաշինյանը մտադիր է հոկտեմբերին հրապարակել նոր՝ արդեն 5-րդ «100 փաստը». «Փաստ».

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստը»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։ Մեզ փոխանցեցին նաև, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված և հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային և հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։ Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռևս սկսված չի լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր