9195 դիտում
10:08 15-09-2020
Գերության մեջ գտնվող սպայի աշխատավարձը կպահպանվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ ավելացնելով դրույթ, որը հնարավորություն կտա գերության մեջ գտնվող սպայի ընտանիքին ստանալ նրան հասանելիք աշխատավարձը:
Բայց դա միայն այն դեպքում, եթե «անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ»:
Նման լրացումը կարևոր է, քանի որ շատ դեպքերում գերության մեջ գտնվող սպայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր վիճակում՝ չունենալով եկամտի այլ աղբյուր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
13:21 27-05-2014
Սիրիայում 1 տարի գերության մեջ գտնվող իտալացին ազատ է արձակվել
1265 դիտում
15:11 17-09-2014
ԿԽՄԿ-ն կրկին հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հային. ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել
Այս բաժնից
21115 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին