211652_close_icon
views-count2512 դիտում article-date 09:41 15-09-2020

Նավալնիի աջակիցները ՌԴ ՏԻՄ ընտրություններում աննախադեպ հաղթանակներ են գրանցել․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ջանքերը կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթելու համար այնքան էլ չեն հաջողել: Կրեմլի սուր քննադատ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները Սիբիրում աննախադեպ շատ ձայներ են ստացել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5583313.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այդպիսով ընտրողներն արտահայտել են իշխող կուսակցության դեմ իրենց բողոքը: Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիին թունավորելու կասկածները նույնպես ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյուքների վրա: Ըստ նախնական պաշտոնական արդյունքների՝ Կրեմլի և նախագահ Պուտինի աջակցությունը վայելող քաղաքական գործիչները հաղթել են Թաթարստանի, Կամչատկայի և մեկ տասնյակից ավելի մարզերի կառավարիչների ընտրություններում: Բայց Նավալնիի կողմնակիցները բացառիկ հաղթանակներ են տարել Նովոսիբիրսկում՝ Ռուսաստանի բնակչության թվով երրորդ քաղաքում, և ուսանողական Տոմսկ քաղաքում, որտեղ «Եդինայա Ռոսիան», կարծես, կորցրել էր խորհրդի մեծամասնությունը: «Մարդիկ հոգնել են իշխանություններից: Չի կարելի 20 տարի նստել գահին, կողոպտել, անվերջ գողանալ, այս ամենն անել ու անպատիժ մնալ », - «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է Քսենիա Ֆադեևան, ով հաղթել է Տոմսկում և դարձել խորհրդի անդամ: Նավալնիի աջակից, 32-ամյա Անդրեյ Ֆաթեևը նույնպես հաղթեց Տոմսկի տեղական խորհրդի ընտրություններում: Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդի մեկ այլ աջակից Սերգեյ Բոյկոն մոտ է Նովոսիբիրսկի խորհրդում աթոռ ստանալու հնարավորությանը: Ֆաթեևի փոխանցմամբ՝ Տոմսկում « Եդինայա Ռոսիան» նվաճել է խորհրդի 37 տեղերից միայն 12-ը: Նավալնիի աջակիցների գործադրած «խելացի քվեարկության ռազմավարության» շնորհիվ շատ թեկնածուներ հաղթել են իշխող կուսակցության թեկնածուներին: Տեղական ընտրությունների պատասխանատու, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 15 տարվա նախագահ Տատյանա Դորոշենկոյի խոսքով՝ ինքը չի հիշում, որ «Եդինայա Ռոսիա»-ն երբևէ այդքան վատ արդյունքներ գրանցած լիներ Տոմսկում: «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակն ասել է, որ կուսակցությունը «վստահ հաղթանակ» է տարել ձայների առավելության հարցում և ջախջախել է ընդդիմության «խելացի քվեարկության» ռազմավարությունը: «Գոլոս» անկախ վերահսկող կազմակերպությունը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընդդիմության շատ թեկնածուների արգելվել է մասնակցել մրցակցությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր