211652_close_icon
views-count963 դիտում article-date 09:18 15-09-2020

ԵՊՀ-ն ե՞րբ կունենա ռեկտոր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, և իշխանությունը չունի իրեն հնազանդ ծառայող հոգաբարձուների խորհուրդ: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ գործող 32 հոգանոց ՀԽ-ի փոխարեն կլինի 12 հոգանոց, որտեղ իշխանության կողմից նշանակված անդամները ավելի մեծ տեսակարար կշիռ կունենան, իսկ ուսանողներն անհամեմատ քիչ ներկայացվածություն: Այդ պայմաններում միայն գործող իշխանությունը կկարողանա ռեկտոր նշանակել իր դրածոյին, մինչդեռ ներկա ՀԽ կազմի պայմաններում իշխանությունը չի կարող անցկացնել իր դրածոյին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր