211652_close_icon
views-count2205 դիտում article-date 19:52 14-09-2020

Նեյմարը՝ Գոնսալեսին. Դու տղամարդ չես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվիթերում շարունակվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վիճաբանությունը, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/14/%d5%b6%d5%a5%d5%b5%d5%b4%d5%a1%d6%80%d5%a8%d5%9d-%d5%a3%d5%b8%d5%b6%d5%bd%d5%a1%d5%ac%d5%a5%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%b8%d6%82-%d5%bf%d5%b2%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%b9%d5%a5%d5%bd-%d5%a5/]Armsport.am[/url]-ը: Խաղի ավարտին Նեյմարը բռունցքով [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/14/1164549/]հարվածել էր[/url] մրցակցի գլխին: Իսկ խաղից հետո թվիթերյան իր էջում գրել էր, որ իսպանացին իրեն «կապիկ ու շան տղա» է անվանել: Ի պատասխան՝ Գոնսալեսը ՊՍԺ-ի հարձակվողին կոչ է արել սովորել պարտվել: «Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ: Պարտությունը սպորտի մի մասն է: Բայց վիրավորանք ու ռասի՞զմ: Ոչ, ես դրան դեմ եմ: Ես քեզ չեմ հարգում: Դու բնավորությունից զուրկ ես: Խոստովանի՛ր՝ ինչ ես ասել իրականում…Տղամարդ եղիր: Ռասիստ»,- գրել է Նեյմարը Գոնսալեսի վերջին հրապարակման մեկնաբանություններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր