211652_close_icon
views-count3305 դիտում article-date 19:39 14-09-2020

Նեյմարին կարող են որակազրկել մինչև 7 խաղ՝ մրցակցին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է երկարատև որակազրկման ենթարկվել՝ «Մարսելի» հետ խաղում (0:1) դաշտից հեռացվելուց հետո: Համաձայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի, բրազիլացուն սպառնում է 4-ից 7 խաղով որակազրկում: Որոշումը կայացնելու է կարգապահական կոմիտեն: Որպես կանոն, կոմիտեն նիստ է անում չորեքշաբթի օրերին, սակայն Նեյմարի դեպքում նա կարող է հարցը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի հավաքի բոլոր փաստերը: Հիշեցնենք, որ խաղի վերջում Նեյմարը հարվածել էր «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսին և նրան մեղադրել ռասիզմի մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր