211652_close_icon
views-count11128 դիտում article-date 13:29 14-09-2020

Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները մուտք գործեցին կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի սեպտեմբերի 1-ը փոքր ինչ ուշացավ: Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ առաջին զանգը հնչեց սեպտեմբերի 14-ին, ու չնայած հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունն արդեն ավարտվել է, դպրոցնեում պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած սոցիալական հեռավորության պահպանումից մինչև դիմակներ, ջերմաչափում և այլ պաշտպանական միջոցներ: Չնայած այդ ամենին՝ երեխաների և ծնողների տրամադրությունը տոնական էր: Դիմակներն ու ջերմաչափումը չխանգարեցին մեծ շուքով նշել սեպտեմբերյան ամենամյա տոնը: Միջոցառումներից անմասն չէր մնացել նաև Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցը: Այստեղ նույնպես անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին դպրոց: Դպրոցը նախապես պատրաստվել էր աշակերտների ընդունելությանը: Այն ամբողջովին ախտահանվել էր, տեղադրվել էին պաշտպանության միջոցներ, իսկ ուսուցիչները թեստավորվել էին: Այսպես, փոքր-ինչ անսովոր համաճարակային պայմաններում նոր սերունդը մուտք գործեց կյանքի ամենակարևոր փուլերից մեկը: [b]Բարի երթ նրանց: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր