211652_close_icon
views-count1976 դիտում article-date 21:35 13-09-2020

Այս իրավիճակում պետք է փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը. Շիրակի պետական համալսարանի ուսխորհուրդ

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում են ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր