211652_close_icon
views-count2417 դիտում article-date 17:37 13-09-2020

Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրական ծովի վիճահարույց գոտուց

Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է [url=https://ru.reuters.com/article/idUSL8N2GA06C]Reuters[/url] գործակալությունը։ Միջերկրականի վիճահարույց գոտում իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ կերպով սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Պաշտոնական Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը արդեն իսկ ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։ Սալոնիկ կատարած այցի ընթացքում հունական կառավարության ղեկավարը հայտարարել է. - «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ այն շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Նմանատիպ նյութեր