հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Երևանում․ SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են՝ Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը․ ժամանել է ՃՈ գիշերային հերթափոխի պատասխանատուն․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Երևանում․ SAS սուպերմարկետի հարևանությամբ բախվել են՝ Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը․ ժամանել է ՃՈ գիշերային հերթափոխի պատասխանատուն․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք