211652_close_icon
views-count1406 դիտում article-date 10:21 13-09-2020

Պոմպեոն մտահոգություն է հայտնել Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից հետո մտահոգություն հայտնել Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ «Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից արևելյան միջերկրածովյան բնական պաշարների հետախուզման օպերացիաներով, որոնց նկատմամբ Հունաստանը և Կիպրոսը հայտարարում են իրենց իրավասության մասին»,- ասել է Պոմպեոն: Գրում է [url=https://www.reuters.com/article/us-usa-pompeo-cyprus-idUSKBN2630ZN]reuters[/url]-ը։ «Արևելյան Միջերկրական ծովում ցանկացած վեճ պետք է լուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Անաստասիադիսը: Նա նաև կոչ է արել Թուրքիային դադարեցնել ագրեսիվ սադրիչ գործողությունները և վերսկսել բանակցությունները Կիպրոսի վերամիավորման շուրջ: «Անօրինական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր