211652_close_icon
views-count27706 դիտում article-date 23:49 12-09-2020

Լոռու մարզի Մեծավան համայնքում անցկացվեց Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը, որին մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Մեծավան համայնքում սեպտեմբերի 5-6-ը անցկացվեց Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնը։ Այն կազմակերպվել էր մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ և արժանացել մարզի ղեկավարի հավանությանը: Լոռու մարզպետարանը տեխնիկական աջակցություն էր ցուցաբերել փառատոնի կազմակերպմանը: Փառատոնի առաջին օրը բացման խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա փառատոնի երկու օրերն էլ անց է կացրել լոռեցի երիտասարդների հետ։ Փառատոնի օրակարգը հագեցած էր.անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ ու թրեյնինգներ, քննարկումներ՝ տարբեր ոլորտների մասնագետների հետ, նոր ծանոթություններ ու նոր ընկերներ: Երիտասարդները փառատոնից վերադարձել են կարողություններով ու գիտելիքներով հարուստ՝ իրենց իսկ համայնքները զարգացնելու հեռանկարով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր