211652_close_icon
views-count5340 դիտում article-date 20:26 12-09-2020

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը կարել է բերանը և կտրել երակները. Forrights.am

18 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Խցում նա կարել է բերանը և կտրել դաստակի երակը։ Տիգրանին շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և մի քանի վիրակապ դրել ձեռքին, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին [url=https://forrights.am/2020/09/12/%d5%b0%d5%a1%d6%81%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b5%d5%a1%d5%ac%d5%a8-%d5%af%d5%a1/?fbclid=IwAR07dwdKAv4x0jfhGYA_rlJ1wpiwcsEraq4JvNCfmQaaTwDqrcjT27VVN_8]Forrights[/url]-ին ահազանգեց նրա մայրը՝ տիկին Մարինեն. «Էլ չգիտեմ ինչ ա բերելու տղաս իր գլխին։ Օգնեք էլի, խնդրում եմ»,- արցունքների միջից մի կերպ խոսում էի մայրը։ Առողջական խնդիրներ ունեցող կալանավորը նման ծայրահեղ քայլերի է դիմում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»․ «Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տևեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- օրեր առաջ [url=https://forrights.am/2020/09/12/%d5%b0%d5%a1%d6%81%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b5%d5%a1%d5%ac%d5%a8-%d5%af%d5%a1/?fbclid=IwAR07dwdKAv4x0jfhGYA_rlJ1wpiwcsEraq4JvNCfmQaaTwDqrcjT27VVN_8]Forrights[/url]-ի հետ զրույցում պաըմել էր կալանավորի մայրը։ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։ Մանրամասները՝ [url=https://forrights.am/2020/09/12/%d5%b0%d5%a1%d6%81%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b5%d5%a1%d5%ac%d5%a8-%d5%af%d5%a1/?fbclid=IwAR07dwdKAv4x0jfhGYA_rlJ1wpiwcsEraq4JvNCfmQaaTwDqrcjT27VVN_8]Forrights.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր