211652_close_icon
views-count2022 դիտում article-date 20:46 11-09-2020

Ռոնալդ Կուման. Շատ լավ է, որ աշխարհի լավագույն խաղացողը մնաց «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լիոնել Մեսիի՝ թիմում մնալու որոշումը: «Բոլորն էլ գիտեն, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է: Հրաշալի է նման ֆուտբոլիստի թիմում ունենալ: Մեր համար այժմ կարևոր է, որպեսզի Լեոն օպտիմալ մարզավիճակ ձեռք բերի, քանի որ նրա որակները կասկած չեն հարուցում: Շատ լավ է, որ նա այս մրցաշրջանում մեր հետ է լինելու, բոլորն երջանիկ ենք նրա հետ խաղալ», ասել է Կումանը: Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Մեսին, որը մինչ այդ ակումբից հեռանալու որոշում էր կայացրել, առաջին մարզումն անցկացրեց Կումանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր