211652_close_icon
views-count1366 դիտում article-date 19:22 11-09-2020

Մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը

Այսօր ՝ սեպտեմբերի 11 –ին մեկնարկում է << Ֆիշեր >> շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից տասը շախմատիստների թվում է նաև երևանցի Լևոն Արոնյանը։ Հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը, Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիռեզա Ֆիրուջան։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13 –ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է: Հավելենք, որ հայրենական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը << Ֆիշեր >> մրցաշարի կրկնակի հաղթող է / 2006 - 2007թթ․ /։

Նմանատիպ նյութեր