211652_close_icon
views-count27350 դիտում article-date 18:10 11-09-2020

Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել ոստիկանություն

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն ու շուկայի վերահսկողության տեսչության 3 աշխատակիցներ այցելել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 19 հասցեում տեղակայված ավտոգազալցակայան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այցելության պատճառը եղելէ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման պահանջներից ելնելով հիշյալ տնտեսվարող օբյեկտի գործունեությունը 24 ժամով կասեցնելու հետևանքների ստուգումը: Այցելության պահին այնտեղ են եղել Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 38-ամյա Սերգեյ Ամիրբեկյանը և Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 46-ամյա Աղասի Ջանոյանը, ովքեր ոստիկանության և տեսչության աշխատակիցներին ներկայացել են որպես նշված օբյեկտի սեփականատերեր, այնուհետև սկսել են սեռական բնույթյի հայհոյանքներ հնչեցնել ու խոչընդոտել նշված ծառայողների աշխատանքը: Ահազանգով ժամանած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ամիրբեկյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն, իսկ Ա. Ջանոյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Շիրակի մարզի իրացման բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր