211652_close_icon
views-count2604 դիտում article-date 12:28 11-09-2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են․ 1 օրում գրանցվել է 87 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ևս 20 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է [url=https://netgazeti.ge/news/481067/?fbclid=IwAR2OiQIZaXG0MKtOUxj8fzBpc8YaeKaPgJSZ85mI1XqK_UzLfDqjO9bPiHk]netgazeti.ge[/url] կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1917 դեպք, վարակվածներից 1354-ն առողջացել է, 19-ը` մահացել: Ակտիվ դեպքերի քանակը 451 է: 5882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 390-ը հսկողության տակ է հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 28 330 717 է, մահացել է 913 935 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/10/1164246/]Հիշեցնենք[/url], որ Վրաստանի վարչապետը երեկ հայտարարել է երկրում համավարակի 2-րդ ալիքի սկսման մասին։

Նմանատիպ նյութեր