211652_close_icon
views-count1341 դիտում article-date 10:37 11-09-2020

Մարտի 1-ի գործով որևէ բացահայտում չի եղել. ինչ էին փորձում ներկայացնել ուժային կառույցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչև այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարևոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին: Ու թեև հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որևէ նոր բացահայտում չկա: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բոլորը կհիշեն, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»: Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Սասուն Խաչատրյանի խոսքերն ամենևին էլ բացահայտում չեն եղել: Բանն այն է, որ դեռ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հրապարակվել էր տեղեկատվական հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ, որտեղ արդեն իսկ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել Լեո փողոցի խորքում՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ»: Այսինքն, դեռ 2011-ին նույն քննչական մարմինը հրապարակել է, որ զորքը տեղակայված է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է՝ ինչու էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարի առաջ գրեթե նույնաբովանդակ ինֆորմացիան որպես դարի բացահայտում մատուցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր