211652_close_icon
views-count2988 դիտում article-date 23:32 10-09-2020

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ալեքսեյ Միրանչուկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիդեոհաղորդագրության միջոցով շնորհավորել է «Ատալանտայի» նորեկ Ալեքսեյ Միրանչուկին՝ Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/10/%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2/]Armsport.am[/url]-ը: «Ողջույն, Ալեքսեյ: Շնորհավորում եմ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ դու կատարել ես ճիշտ քայլ ու ընտրություն: Երջանկություն ու հաջողություն եմ մաղթում քեզ, որպեսզի քեզ դրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում: Եվ, իհարկե, հաջողություն եմ մաղթում: Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ատալանտան» տրանսֆերի դիմաց վճարել է 14.5 մլն եվրո: Մխիթարյանի շնորհավորանքը՝ 37:40-ից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր