211652_close_icon
views-count1951 դիտում article-date 22:54 10-09-2020

«Բալթիկան» սկանդալային գրառում է արել «Նովիչոկի» մասին և ջնջել այն

Ռուսական «Բալթիկա» ակումբի մամլո-ծառայությունը յուրօրինակ կերպով է հայտարարել առաջիկա տրանսֆերի մասին: «Բալթիական նորեկ: Պաշտոնական տեղեկություններով, «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» (նորեկ): Մանրամասները՝ մոտ ժամանակներս: Հետևեք նորություններին», գրել է մամլո-ծառայությունը սոցցանցի իր էջում: Գրառմանը կցվել է Բեռլինի Charite հիվանդանոցի լուսանկարը, որտեղ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Գերմանիայի կառավարությունն ու գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի թույնով: Որոշ ժամանակ անց կալինինգրադյան ակումբը գրառումը հեռացրել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր