211652_close_icon
views-count1825 դիտում article-date 22:09 10-09-2020

«Դժվար է ամեն տեղ լինել ընտանիքիդ հետ»․ Օրբելի Համբարձումյանը անցած ուղու և անձնական կյանքի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, EXCLUSIVElife.am

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը արդեն մի քանի տարի է ինչ հանդես է գալիս Ղրղզստանի ֆուտբոլային ակումբներում։ Համբարձումյանը տեղափոխվել է «Աբդիշ-Ատա» ակումբ։ [url=http://www.exclusivelife.am/2020/09/10-05.html?fbclid=IwAR18i3MfkBINMSVk2E85hj7AOXAkrTw5yFy2xpaJmTgHlJqEZ5MitcgKFYw]EXCLUSIVElife.am[/url]-ը ներկայացնում է Օրբելի Համբարձումյանի բացառիկ հարցազրույցը անցած ուղու, անձնական կյանքի մասին և ոչ միայն։ [b]-Ինչպես եղավ, որ որոշեցիք ընտրել ֆուտբոլը։[/b] -Մանկուց սիրել եմ խաղալ ֆուտբոլ ու ծնողներս այդ տեսնելով որոշել են, որ հնարավոր է ինչ-որ բան ստացվի և տարել են ֆուտբոլի, շատ շնորհակալ եմ նրանցից, որ չլինելով սպորտի բնագավառում ուղղորդել են ինձ դեպի սպորտի աշխարհ։ [b] - Հայաստնաում, ո՞ր թիմերում եք հանդես եկել։ Հայաստանում հանդես գալիս, ո՞ր ժամանակահատվածն եք համարում արդյունավետ կամ հաջոված։ [/b] - Հայաստանում խաղացել եմ Ուլիսում, ապա Բանանցում և Արարատում։ Յուրաքանչյուր թիմում էլ եղել են, թե ուրախ և թե տխուր պահեր։ Ուլիսում կատարել եմ առաջին պրոֆեսիոնալ քայլերը արդեն 15 տարեկանում, Բանանցում կառանձնացնեմ իսպանացի մասնագետների հետ աշխատելու ժամանակահատվածը, իսկ Արարատը բոլորս էլ գիտենք, որ մեր լեգենդար ակումբն է։ Ուրախ եմ, որ բախտ է վիճակվել աշխատել նաև լեգենդար Արկադի Անդրեասյանի հետ։ [b] - Ինչպես եղավ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ղրղզստանի «Աբդիշ-Ատա» ակումբ։[/b] -Նախ տեղեկացնեմ, որ մինչ ներկայիս ակումբից առաջարկ ստանալը խաղացել եմ նաև տեղի մեկ այլ ակումբում և դարձել եմ փոխչեմպիոն։ Արարատում ելույթներս ավարտելուց հետո առաջարկ ստացա և ցանկացա ուժերս փորձել արտերկրում։ Մանրամասներն՝ [url=http://www.exclusivelife.am/2020/09/10-05.html?fbclid=IwAR18i3MfkBINMSVk2E85hj7AOXAkrTw5yFy2xpaJmTgHlJqEZ5MitcgKFYw]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր