211652_close_icon
views-count1044 դիտում article-date 19:49 10-09-2020

«Նապոլիի» նախագահը վարակվել է կորոնավիրուսով

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակվել է կորոնավիրուսով: Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 71-ամյա իտալացու՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Լաուրենտիսը թեստավորվել է երեկ: Իտալիայում մինչև օրս կորոնավիրուսի 281,583 դեպք է գրանցվել: Գրանցվել է 35,577 մահվան դեպք: Ապաքինվել է 211,272 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր