211652_close_icon
views-count3214 դիտում article-date 16:48 10-09-2020

Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել. Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների մասին

«Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին: Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին: Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ ասում են, թե նաև սա է պատճառը, որ Մխիթարյանը չի միացել հավաքականին: «Այս հարցը մարզական տիրույթում է, ոչ թե քաղաքական: Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել, կամ հանրային հայտարարություն երբևէ չի արել, և ես կարծում եմ՝ սա հերթական շահարկման առիթն է: Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մասին խոսում է Կապարոսի հետ: Ես, որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ այն քաղաքականությունը, որ չեմ խառնվում զուտ մարզական գործերին, դրա համար կա մարզիչ»,- ասել է Մելիքբեկյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր