211652_close_icon
views-count5676 դիտում article-date 15:15 10-09-2020

Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի 2-րդ ալիքի սկսվելու մասին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի սպասվող 2-րդ ալիքը, փաստորեն, սկսվել է, բայց իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից, տեղեկացնում [url=https://www.apsny.ge/2020/pol/1599768905.php]apsny.ge[/url]-ն: «Այսօր հայտնաբերված 57 դեպքը և երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում է: 2-րդ ալիքը, որի մասին մենք ենթադրում էինք, փաստորեն, սկսվում է: Մենք ենթադրում էինք աշնանը, և աշնանն այդ իրավիճակն է: Գլխավորն այն է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,- հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր