211652_close_icon
views-count2513 դիտում article-date 14:50 10-09-2020

Ռուսաստանում ավարտվել է տիեզերքից գովազդի ցուցադրման փորձարկումը

Վերնոլորտում (ստրոտոսֆերա) փորձարկվել է տիեզերական սարքերի համար նախատեսված լազերների բլոկը, որը կարող է գովազդներ ցուցադրել տիեզերքից: Այս մասին հինգշաբթի [url=https://tass.ru/kosmos/9415987?fbclid=IwAR3WLYsIvafer6zGRWtTDpp2yOCGn76_I1WucM1qLeYzIIG-mVOzm7hsFEc]tass.ru[/url]-ին հայտնել են Avant Space ընկերության մամուլի ծառայությունից: «Լազերների բլոկը բաց է թողնվել վերնոլորտ 30 կմ բարձրության վրա` տիեզերական պայմաններին ավելի մոտ հատվածում լույսի աղբյուրի նախագծային հզորության մակարդակը հաստատելու համար»,-նշել են ընկերությունում: Ծրագրի մշակողը նշել է, որ փորձի արդյունքում հաստատվել են բոլոր հաշվարկները: «Արբանյակներից բաղկացած ապագա արհեստական համաստեղությունը կդառնա գիշերային երկնքի ամենապայծառ աստղը՝ համեմատելի Վեներայի պայծառության հետ»,-պարզաբանել են մամուլի ծառայությունից: Ընկերությունն ընդգծել է, որ սարքավորումների լուսարձակումը խնդիրներ չի ստեղծի աստղագետների դիտումների համար: «Արբանյակների լազերները միացված կլինեն միայն մոլորակի խոշոր մեգապոլիսների վրայով թռիչքի ժամանակ և մշակված են այնպես, որ քաղաքներից այն կողմ չանցնեն»,-հավելել են մամուլի ծառայությունում: Համաստեղությանը հետևել հնարավոր կլինի բջջային հավելվածի միջոցով, որն այժմ մշակման փուլում է:

Նմանատիպ նյութեր