211652_close_icon
views-count46471 դիտում article-date 17:29 09-09-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճաապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են Nissan և բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար Mercedes-ը եղել է վրացական համարանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր