211652_close_icon
views-count77668 դիտում article-date 15:32 09-09-2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով` Արթուր Ֆիշյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսպորյանը նշանակվել է Ոստիկանության Գավառի բաժնի պետ: Վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, որ ստորաբաժումներում որ աշխատել են՝ տիրապետել են օպերատիվ իրավիճակին, և ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլ նաև կանխման բազմաթիվ դեպքեր:

Նմանատիպ նյութեր