211652_close_icon
views-count1457 դիտում article-date 11:39 07-09-2020

Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը կարող է նոր «սառը պատերազմի» հանգեցնել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը ռիսկի է դիմում նոր «սառը պատերազմ» սկսել, եթե փորձի ուժը ցուցադրել իր սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8704433/Nato-secretary-general-warns-Russias-aggressive-behaviour-risks-new-Cold-War.html?fbclid=IwAR0cd8rrleS9uR1l21kCqyJh7PHgWvG_JZgGxFdX_NaQlnqvsciZhU_J_1s]Daily Mail[/url] պարբերականը: Ստոլտենբերգը նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայի ցուցաբերած պահվածքը և «ազդեցության ընդլայնման փորձը պահանջում են ՆԱՏՕ-ի արձագանքը»: Գլխավոր քարտուղարի խոսքերը հնչել են Հյուսիսատլանտյան դաշինքի նիստից մի քանի օր հետո: Նիստում քննարկվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հարցը: «Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ հարմարվում ենք, քանի որ աշխարհը փոխվում է»,-հայտարարել է Ստոլտենբերգը: Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Մոսկվայի ագրեսիվ գործողությունները հարևանների նկատմամբ` «ազդեցության գոտին» ընդլայնելու նպատակով ՆԱՏՕ-ի անհանգստության կենտրոնում են: «Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, և դա պահանջում է ՆԱՏՕ-ի արձագանքը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է նաև, որ Պուտինը պետք է «շատ լուրջ հարցերի պատասխանի» այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:

Նմանատիպ նյութեր