211652_close_icon
views-count2411 դիտում article-date 21:22 06-09-2020

Մեսին Կումանի հետ կքննարկի «Բարսելոնայի» ավագ մնելու հարցը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ կքննարկի թիմի ավագ մնալու հարցը: Այսօր արգենտինացին կորոնավիրուսի թեստ էր հանձնել, իսկ երկուշաբթի, եթե արդյունքը բացասական եղավ, նա կվերսկսի մարզումներն ու կհանդիպի Կումանի հետ: Նշվում է, որ ակումբից հեռանալու մտադրության և դրան հաջորդած զարգացումներից հետո Մեսին ավագ մնալու նպատակահարմարության մասին է խոսելու հոլանդացի մարզիչի հետ: Կումանը կընդունի ցանկացած որոշում, որը կկայացնի Լիոնելը: Բացի Մեսիից, «Բարսելոնայում» ավագներ են համարվում Սերխի Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն:

Նմանատիպ նյութեր