211652_close_icon
views-count2702 դիտում article-date 14:16 06-09-2020

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք

[url=https://www.tert.am/am/news/2020/09/06/georgia-coronavirus/3388960]Tert.am[/url]-ը գրում է. Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1650 դեպք, վարակվածներից 1310 մարդ առողջացել է, 19-ը` մահացել: 6020 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 27 070 121 է, մահացել է 883 782 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Նմանատիպ նյութեր