211652_close_icon
views-count3712 դիտում article-date 19:03 05-09-2020

Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնային

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում: Առաջին տուրում Խոակին Կապառոսի թիմը Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 1-2 հաշվով։Ուշագրավ է, որ բոլոր գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից: Արդեն 2-րդ րոպեին սեփական տուգանայինում Վարազդատ Հարոյանի կանոնները խախտեց մրցակցի հետ պայքարում: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ալիոսկին։ 37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։ Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոցի հարված ստացան նաև հայ ֆուտբոլիստները, որն իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Այս խմբի Էստոնիա-Վրաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր