211652_close_icon
views-count19125 դիտում article-date 17:47 05-09-2020

Թերթելով պատմությունը. Դեռ տարիներ առաջ հայտնի լրագրողները, հրապարակախոսն ու ռոք-խմբի ղեկավարը գոլախեղդ էին անում ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2010 թվականին լրատվական դաշտում ճանաչված լրագրողներ ՄհերՂալեչյանը, Հակոբ Բադալյանը, հրապարակախոս Արամազդ Ղալամքարյանը և այժմ արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ հավատարիմ իրենց սկզբունքներին, ամեն կիրակի ֆուտբոլային հանդիպում էին կազմակերպում Երևանի տարբեր մարզադահլիճներում: Դեռ այն ժամանակ Հ. Բադալյանն ու Մ. Ղալեչյանը, երբ մի թիմում էին հանդես գալիս, «գոլախեղդ» էին անում Ա. Մելիքբեկյանի և Ա. Ղալամքարյանի թիմին: Նրանց թիմում էր հանդես գալիս նաև ճանաչված «Լավ էլի» ռոք-խմբի ղեկավար Մհեր Մանուկյանը: Դեռ այն ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խաղերից հետո միշտ ասում էր. «Այ մարդ, Հայաստանի հավաքականում Մհերի, Հակոբի, Արամազդի նման ֆուտբոլիստներ ունենանք, հաստատ թև ու թիկունք կլինեն Մխիթարյանին»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+

Նմանատիպ նյութեր