211652_close_icon
views-count3179 դիտում article-date 12:41 05-09-2020

ՀՀ-ն առաջին տեղում է տարածաշրջանում կորոնավիրուսից վարակման և մահվան դեպքերի թվով 1 միլիոն բնակչի հաշվով

ՀՀ-ն առաջին տեղում է տարածաշրջանում կորոնավիրուսից վարակման և մահվան դեպքերի թվով 1 միլիոն բնակչի հաշվով, վկայում են [url=https://www.worldometers.info/coronavirus/]Worldometers[/url]-ի տվյալները: Հանրապետությունում բնակչության 1 միլիոն բնակչի հաշվով վարակման դեպքերի թիվը 15 062 է, բնակչի 1 միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերի թիվը` 302: Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 188 դեպք, 4 հիվանդ մահացել է: Ակտիվ դեպքերի թիվը 3 931 է: Բուժվածների ընդհանուր թիվը 39 823 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 895: Իրանում մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի թիվը 4547 է, մեկ միլիոնի հաշվով մահվան դեպքերը` 262: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 38 772 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 22 044: Ադրբեջանում 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 3.646 է, 1 միլիոն բնակչության հաշվով մահվան դեպքերը` 53: Ըդն որում, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 37 031 մարդ, մահացել է 543-ը: Թուրքիայում 1 միլիոն բնակչի հաշվով վարակման դեպքերը 3 հազար 273 մարդ են կազմում, 1 միլիոն բնակչության հաշվով մահվան դեպքերը` 78: Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 276 555 մարդ, մահացել է 6 564 հիվանդ: Ռուսաստանում 1 միլիոն բնակչի հաշվով վարակման դեպքերի թիվը 6.955 է, 1 միլիոն բնակչի հաշվով մահվան դեպքերը` 121: Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 1.015.105 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 17649: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման և վարակից մահվան դեպքերի ամենափոքր թիվը: Այստեղ 1 միլիոն բնակչի հաշվով COVID-19-ով վարակման դեպքերի թիվը 406 է, 1 միլիոն բնակչի հաշվով մահվան դեպքերի թիվը` 5: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 1621 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 19: Ըստ Statista ռեսուրսի` սեպտեմբերի 3-ին Հայաստանում գրանցվել է Եվրոպայի բնակչության շրջանում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը` 1.490. 16 դեպք` 100 000 մարդու հաշվով: Երկրորդ տեղում, ըստ այդ տվյալների, Լյուքսեմբուրգն է` 1098.72 դեպք` 100 000 մարդու հաշվով:

Նմանատիպ նյութեր