211652_close_icon
views-count5516 դիտում article-date 23:29 04-09-2020

Մեկամսյա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել. Էդգար Մալաքյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարան

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Գոռ Միքայելյանը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, [url=https://news.am/arm/news/600543.html?fbclid=IwAR30AQZ7Kz68Qllu336x-RBsQJkKTpPeiofOKblpg6rb3GDT7D67TMKDqyU]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց պաշտպան Միքայելյանը։ «Ես գտնում եմ, որ պաշտպանյալս չպետք է կալանավորվեր։ Դատարանի որոշման հետ համաձայն չենք ու վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու։ Պետք է նժարի վրա դնենք՝ արդյոք այդ խոչընդոտելու հավանականությունն այնքան մեծ էր, որ կարելի՞ էր ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ։ Մեկամսյա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել։ Հայաստանն այնքան ֆուտբոլիստ չուներ, որ կարող էր այս ենթադրյալ հանգամանքի համար կալանքի տակ վերցնել»,- ասաց նա։ Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է Մալաքյանին կալանավորելու որոշում կայացրել, պաշտպանն ասաց. «Քննիչը ներկայացրել է օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հիմքերը. կթաքնվի քննությունից, կխոչընդոտի քննությանը, նոր հանցանք կկատարի, կխուսափի պատժից ու պատասխանատվությունից։ Դատարանը բոլորի հիմքերից համարել է, որ առկա է քննությանը խոչընդոտելը։ Դատարանն էլ այդ հիմքն այնքան էլ մեծ չի համարել այդ պատճառով կալանքի ժամկետը սահմանել է մեկ ամիս։ Այնպես չի, որ Էդգար Մալաքյանը եթե մնար ազատության մեջ պետք է ինչ-որ մեկին ասելու էր ինչ-որ ցուցմունք տա։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ կալանքն էր այդ հավանականության ռիսկից հետ պահողը»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/600543.html?fbclid=IwAR30AQZ7Kz68Qllu336x-RBsQJkKTpPeiofOKblpg6rb3GDT7D67TMKDqyU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր