211652_close_icon
views-count1673 դիտում article-date 17:36 04-09-2020

Խոակին Կապառոս. Չեմ կարծում, որ Մակեդոնիան վաղվա խաղում ֆավորիտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին և վաղվա խաղին։ Մեր հավաքականում կան վետերաններ և նորեկներ։ Բոլորն էլ խանդավառությամբ լի են, ցանկանում են բարձր արդյունքների հասնել։ Մակեդոնիայի հավաքականը ևս լավ թիմ է, բայց մենք մեծ ցանկություն ունենք լավ հանդես գալ այս մրցաշարում։ Այսօր նույնիսկ մեկ շաբաթում աշխարհում շատ բան կարող է փոխվել։ Երկու տարի առաջ տեղի ունեցած խաղին մակեդոնացիների հետ չեմ էլ անդրադառնում։ Մեր թիմում կան երիտասարդներ, որոնք ապացուցելու բան ունեն։ Նրանք կաշխատեն լավ հանդես գալ։ Կարելի է ասել, որ անհնարին է իսպանական ֆուտբոլի ոճը ամբողջովին փոխանցել Հայաստանի հավաքականին, քանի որ տարբեր խաղացողներ են։ Բայց ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում և կփորձեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի թիմին։ Կարծում եմ՝ հավաքականն արժանի խաղ կցուցադրի»,- նշել է Կապառոսը։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր