211652_close_icon
views-count1507 դիտում article-date 17:24 04-09-2020

Մեսիի հայրը Լա Լիգային մեղադրել է կոմնակալության մեջ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը և ներկայացուցիչը՝ Խորխե Մեսին, պաշտոնական պատասխան է ուղարկել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին, որտեղ անդրադարձել է Մեսիի պայմանագրի վերաբերյալ Լա Լիգայի հայտարարությանը: Նամակում նշված է, որ 700 մլն եվրոյի չափով հրաժարագինը, որին հղում են կատարում և «Բարսելոնան», և՝ Լա Լիգան, չի գործում նախորդ մրցաշրջանի վերջից, եթե խաղացողը միակողմանի կերպով որոշի լքել ակումբը: Բացի այդ, Խորխե Մեսին ընդգծել է, որ Տեբասը «ակնհայտ սխալ է թույլ տվել»՝ Մեսիի պայմանագրի վերաբերյալ հայտարարություն անելով, ինչը ստեղծված իրավիճակի հանդեպ Լա Լիգայի կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է: «Մենք չգիտենք, թե Լա Լիգան որ պայմանագիրն է ուսումնասիրել և ինչ հիմքով է ենթադրել, որ հրաժարագինը գործում է: Լա Լիգայի հայտարարությունը, որը վերաբերում է 700 մլն եվրոյին, դա սխալ է», նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մեսին հայտնեց «Բարսելոնայից» հեռանալու մտադրության մասին, Լա Լիգան հայտարարեց, որ արգենտինացու պայմանագիրը գործող է և չի չեղարկվելու, քանի դեռ ֆուտբոլիստի համար չեն վճարի հրաժարագինը:

Նմանատիպ նյութեր