211652_close_icon
views-count2871 դիտում article-date 17:00 04-09-2020

Հաջորդ տարվա կեսերից շուտ չարժե սպասել COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումների․ ԱՀԿ

COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներին չարժե սպասել հաջորդ տարվա կեսերից շուտ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը` ընդգծելով պատվաստանյութերի արդյունավետության և անվտանգության մանրակրկիտ փորձարկման կարևորությունը, փոխանցում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-who-briefing/widespread-covid-vaccinations-not-expected-until-mid-2021-who-says-idUSKBN25V1B0]Reuters[/url]-ը: «Մենք համատարած պատվաստումների չենք սպասում մինչև հաջորդ տարվա կեսը,- ասել է Հարիսը լրագրողներին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: 3-րդ փուլը պետք է ավելի երկար տևի, քանի որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը և որքանով է այն անվտանգ»,- հավելել է նա` նկատի ունենալով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Նմանատիպ նյութեր