211652_close_icon
views-count1220 դիտում article-date 12:51 04-09-2020

ՆԱՏՕ-ն հատուկ հանդիպում է կազմակերպում Նավալնու գործով

Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի չնախատեսված հանդիպումը` նվիրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը: Ակնկալվում է, որ այս հանդիպումից հետո Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում նա Ռուսաստանի իշխանություններին կոչ կանի կատարել հետաքննություն անցկացնել այդ հանցագործության վերաբերյալ, փոխանցում է [url=https://www.dw.com/en/nato-meets-over-alexei-navalny-poisoning/a-54810661]DW[/url]-ն: «Միևնույն ժամանակ, հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի որոշ հեռահար միջոցառումների մասին (կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ), ներկայումս փոքր է, և` հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ թունավորման հավանական մեղավորներից և ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել», - նշում է dpa լրատվական գործակալությունը: Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, իսկ ավելի ուշ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեցին, որ ռուս քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ թույնով:

Նմանատիպ նյութեր